News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ ամսում արդեն 550 հոգի դիմում են գրել, որ համալրեն ԵԿՄ-ի շարքերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Որովհետեւ ուրիշ մթնոլորտ է տիրում ԵԿՄ-ում: Ես ասել եմ, որ անկախ կուսակցական պատկանելիությունից, պատերազմ անցած մարդը պետք է ազատ մտնի ԵԿՄ եւ դուրս գա: Դա իր ընտանիքն է, տունն է, ԵԿՄ-ն իրենց սարքածն է: Մենք՝ կենդանի մնացածներս, մեր զոհված ընկերների կենդանի հոգիներն ենք»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանն ասաց, որ տեղյակ չէ, որ ԵԿՄ-ից հեռացողներ կան:

Հարցին, թե հեղափոխությունից հետո «մարտի 1»-ի գործով հարցաքննվե՞լ է,  նա բացասական պատասխան տվեց. «Ես ժամանակին հարցաքննվել, դատվել, դուրս եմ եկել: Այդպես էլ չեմ հասկացել, թե 3,5 տարի ինչի համար եմ նստել»:

Տպել
Ամենաշատ