News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը կարող է ԱՄՆ-ի հետ նստել բանակցային սեղանի շուրջ, սակայն կարծում է, որ այս պահին դրա համար հարմար պայմաններ չկան, իսկ Վաշինգտոնը պատրաստ չէ երկխոսության: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցությունները հնարավոր են, եթե ճնշումը  (պատժամիջոցները) դադարեցվի եւ ԱՄՆ-ն ներողություն խնդրի: Ոմանք կարծում են, որ Միացյալ Նահանգները ցանկանում են բանակցություններ, իսկ Իրանը հրաժարվում է: Դա այդպես չէ: ԱՄՆ-ն այժմ պատրաստ չէ երկխոսության», - ISNA գործակալությունը մեջբերում է նախագահին:

Ռոհանին հավելել  է, որ  «Վաշինգտոնի ստեղծած պայմանները բանակցային գործընթաց չեն, անտրամաբանական են եւ իմաստից զուրկ»:

«Սկզբում մենք պետք է ապացուցենք, որ ԱՄՆ-ն սխալ է գործել: Երբ նրանք կհասկանան, որ իրենց սխալ են պահել եւ պատրաստ կլինեն տրամաբանության եև ողջամտության հիման վրա լուծել խնդիրները, մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ռոհանին:

Նա նաեւ նշել է, որ Իրանի նավթային արտահանումը լիովին դադարեցնելու ԱՄՆ-ի փորձերն ապարդյուն են: Նրա խոսքով՝ «նավթի մատակարարումները զրոյացնելու փորձերը չեն հաջողվի», իսկ Իրանի ժողովրդի համար այսօր ելքը մեկն ՝դիմակայություն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ