News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք պետք է միավորենք մեր ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ասել է «Հայ-քրդական բարեկամության կազմակերպության» ղեկավար Էմին Մամրիշը։

Նրա խոսքով՝  հայ եւ քուրդ ժողովուրդները պետք է աշխատեն միասին Ցեղասպանության ճանաչման հարցում։ «Հայ եւ քուրդ ժողովուրդները բազմաթիվ  նմանություններ ունեն։ Մենք նույն ճանապարհն ենք անցել։ Անհրաժեշտ է մշտապես բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային մակարդակով»,- նշել է նա։

Էմին Մամրիշը հավելել է, որ իրենք աշխատում են հայ-քրդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, որն իրականացնում են Իրաքյան Քրդստանի խորհրդարանի պատգամավորների հետ միասին։ «Հայաստան գալիս եմ արդեն վեցերորդ անգամ։ Ամեն տարի մենք պատվիրակություն ենք ուղարկում, որը մասնակցում է հիշատակի արարողություններին։ Այս անգամ պատվիրակության կազմում է Չամչալի քաղաքապետը, ինչպես նաեւ հասարակական գործիչներ, այդ թվում՝ գրողներ ու հրապարակախոսներ, որոնք զբաղվում են ցեղասպանության հարցերով»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ