News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ես չեմ ասում, որ այս մեկ տարում չկան փոփոխություններ, բայց տնտեսական, սոցիալական փոփոխություն չկա, իսկ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ նորից պատրաստվում են արտագաղթել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե մեկ տարում դա հնարավո՞ր էր իրականացնել, Ծառուկյանն արձագանքեց. «Երեք ամսում էլ է հնարավոր: Սկզբունքը, մոտեցումը, ոնց որ սեփականատերը, կարա ծրագիր կազմի, թե որտեղ ինչ դնի, ու դրա դիմաց ինչ է ստանալու: Ի՞նչ է, մի պուճուր երկիր ունենք, ամենալավ հողերը մենք ունենք, ամենալավ տարածքում մենք ենք, որ կարող ենք եւ ԵՏՄ-ի համար, եւ Էմիրաթների համար աշխատել: Մինչդեռ հողերի 60 տոկոսը չի մշակվում»:

Ծառուկյանը նշեց, որ գնացել է գյուղերը, տեսել է, որ չեն մշակվում, ինքը վերցրել է այդ հողերը, որ բամբակ մշակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ