News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«DW»-ն հրապարակել է տեսանյութ Ֆրանսիայում ծնված Աստրիդ Արթին-Լուսինյանի մասին, որի տատիկն ու պապիկը վերապրել են Հայոց ցեղասպանությունը։ Աստրիդի խոսքով՝ դեռ պատանի տարիքում նա հետաքրքրվել է իր նախնիների պատմությամբ։

«Պապս միշտ պատմում էր այն գյուղի մասին, որտեղ ապրել են ցեղասպանությունից առաջ։ Նրանք թողել են գյուղը անարդարության զգացումով՝ բախվելով բռնության հավաքական տեսակին։ Այդ զգացողությունը փոխանցվել է եւ ինձ»,- նշել է նա։

«Պապերիցս մեկը հասցվել է համակենտրոնացման ճամբար։ Նա այնտեղից դուրս է եկել եւ հաջորդ չորս տարիներն անցկացրել երկրեերկիր թափառելով, իսկ Ֆրանսիա եկել է 1924 թվականին»,- ավելացրել է նա։

Աստրիդը հնարավոր ամեն բան արել է, որպեսզի գտնի ավելի շատ տեղեկատվություն իր անցյալի մասին։ Նա պատմության ուսուցիչ է եւ կամավոր մի կազմակերպությունում, որը տեղեկատվություն է հավաքում վերապրած հայերի մասին, բայց դա նրա համար «պայքար է հանուն արդարության»։

«Դա օգնում է հավաքել սեփական պատմության պակասող փազլները։ Մեր պարտքն է հավաքել ապացույցներ, թե ինչ է տեղի ունեցել։ Մանավանդ այն ժամանակ, երբ Թուրքիան դեռ ժխտում է Հայոց ցեղասպանությունը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ քանի որ Ֆրանսիան պաշտոնապես ապրիլի 24-ը ընդունել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, շատ կարեւոր է, որ այս իրադարձությունը Ֆրանսիայում հիմա ունի իրավական հիմք, բայց Ֆրանսիան, ինչպես եւ ԵՄ անդամ մյուս պետությունները, պետք է ստեղծեն օրենքներ, որոնց համաձայն՝ Հայոց ցեղասպանության ժխտումը կդառնա անօրինական։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ