News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, իրար հետ այդքան քայլել ենք, դա իրավապահ մարմինների որոշելիքն է, ես չեմ ուզում առաջ ընկնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով փաստին, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել, վերջինս էլ հայտարարել է, որ գործը շինծու է:

Հարցին, թե նոր Հայաստանում հնարավո՞ր է մարդու, պաշտոնյայի վրա «գործ կարվել», Սասուն Միքայելյանը պատասխանեց.  «էդ հին կարվածները պետք է քանդել նոր Հայաստանում: Չի կարող էդպիսի բան լինել: Ամեն ինչ կպարզվի, եթե ինքն արդար է, կարդարանա, ոչ մի բան չի կարող լինել»:

Դիտարկմանը, որ այս գործը ցույց տվեց, որ իշխանության վերին օղակներում կոռուպցիան վերացված չէ, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Կոռուպցիան 20-25 տարի է կա մեր վերին ատյաններում: Հնարավոր չի վերին ատյաններում բոլորին փոխես: Ժամանակին այնպիսի համակարգ էր դրվել, որ հնարավոր չէր առանց կոռուպցիայի, եւ առանց կաշառակերության շարժ չէր արվում: Այսօր այդ մնացորդները դեռ կան, կամաց-կամաց պետք է հարթվի»:

Տպել
Ամենաշատ