News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ավրորա» նախաձեռնության շնորհիվ 15 երկրներում իրականացվում է 23 մարդասիրական ծրագիր։ Այս մասին տեղեկացրել է նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ապրիլի 24-ի մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ծրագրերի 75 տոկոսն իրականացվում է երեխաների կրթության եւ առողջապահության ոլորտներում։ «Մեզ համար դա չափազանց կարեւոր է։ Ազգը, որը ծանր ճանապարհ է անցել, հիմա փորձում է աջակցել մյուսներին։ Հիշեք 120 հազար հայ որբերին, որոնք փրկվել էին Ցեղասպանությունից։ Միլիոն հայ ապրում է, որովհետեւ ինչ-որ մեկն այն ժամանակ օգնել է երեխաներին։ Շնորհակալություն նրանց, ովքեր օգնել են մեզ ժամանակին»,- ընդգծել է Վարդանյանը՝ հավելելով, որ նախաձեռնության համահիմնադիրների նպատակն է այնպես անել, որպեսզի ծրագիրը դառնա համաշխարհային՝ միավորելով ազգերին եւ մայրցամաքները։

Իր հերթին, նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը հիշեցրել է, որ ծրագիրը կարեւոր է  ոչ միայն հաղթողին դրամական պարգեւի հանձնմամբ։ Սա հումանիտար ծրագիր է մարդկանցից, որոնց նախնիները տուժել են։ Այժմ տառապող ազգերին փողից ավելի հարկավոր են հույս եւ աջակցություն։ Մենք նվիրում ենք մեր գործն աշխարհին, այլ ոչ թե հայերին։ Մեզ փորձել են սպանել, մենք կյանք ենք նվիրում։ Մեզ սովի են մատնել, մենք պետք է կերակրենք։ Մեզ վախեցրել են, մենք պետք է տարածենք քաջություն եւ ուժ»,- ասել է Նուբար Աֆեյանը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի են դարձել 2019-ի «Ավրորայի» հերոսները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ