News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես էլ եմ դատվել, նստել, ու այդ ժամանակ մարդիկ իրենց ոնց են պահել, դա ինձ չի էլ հետաքրքրում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով NEWS.am_ի հարցին, թե իր մտքով երբեւէ անցե՞լ է այցելել Մանվել Գրիգորյանին որպես ԵԿՄ նախկին նախագահ, ծանոթանալ պահման պայմաններին:

«Ես այդպիսի կոմպլեքսների մեջ չեմ եղել, չեմ էլ լինի: Ես էլ եմ դատվել, նստել, ու այդ ժամանակ մարդիկ իրենց ոնց են պահել, դա ինձ չի էլ հետաքրքրում: Բայց ես իրեն առողջություն եմ ցանկանում: Ինքը հիվանդանոցում է, նորմալ պայմաններում է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը երկար տարիներ աշխատել է Մանվել Գրիգորյանի հետ, հիմա իրեն վստահո՞ւմ եք, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ամբողջությամբ վստահում եմ: Արա Կետիկյանն այն անձանցից է, որ այդ ժամանակահատվածում, որ մնացել է Երկրապահում,  ինքն ընդամենը իր գործն է արել ազնվությամբ: Նա կարգուկանոնը պահել է: Եթե դուք կգտնեք իր աշխատած տարիներին ինչ-որ թերացում, կամ ինչ-որ հարցում խնդիր է ստեղծել, կարող եք դիմել, վարչությունով կնայենք»:

Հարցին, թե Կետիկյանը տուշոնկաներից անտեղյա՞կ է եղել, ԵԿՄ գործող ղեկավարն ասաց. «150 տոկոս: Նախ, այդ ժամանակ Արա Կետիկյանը Հայաստանում չի եղել: Տուշոնկաների ճակատագիրն էլ արդեն գիտեք»:

Տպել
Ամենաշատ