News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սիրիսենան խնդրել է պաշտպանության պետական նախարարին եւ ոստիկանության գլխավոր տեսչին հրաժարական տալ։ Այս մասին՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին, չորեքշաբթի տեղեկացրել է News 1st պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Սիրիսենան խոստացել էր վերակազմակերպել ուժային կառույցները եւ կոշտ միջոցներ ձեռնարկել հատուկ ծառայությունների աշխատակիցների հանդեպ, որոնք միջոցներ չեն ձեռնարկել կիրակի տեղի ունեցած ահաբեկչությունները կանխելու համար, չնայած դրանց սպառնալիքի մասին նախազգուշացմանը։ Նա նշել է, որ համապատասխան որոշում կկայացնի 24 ժամվա ընթացքում։

Հնդկաստանի իշխանությունները Շրի Լանկայի հատուկ ծառայություններին նախազգուշացրել էին իսլամական ծայրահեղականների կողմից ահաբեկչությունների սպառնալիքի մասին պայթյունների նախօրեին, որոնք տեղի ունեցան Կոլոմբո քաղաքում անցած կիրակի։ Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհը ավելի վաղ «մեծ սխալ» էր անվանել այն, որ հնդկական կողմը ժամանակին չէր օգտագործել եւ ինչպես հարկն է չէր մատուցել այս տեղեկատվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ