Սիրիայում ապօրինի գտնվող Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ֆրանսիայի զորքերի դուրսբերումը երաշխավորում է երկրի տարածքում ռազմական հանցագործությունների դադարեցումը: Չորեքշաբթի այս մասին ասել է արաբական պետության պաշտպանության փոխնախարար Մահմուդ Շավան՝ ելույթ ունենալով VIII Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պահանջում ենք դադարեցնել մեր հողում Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ֆրանսիայի զորքերի ապօրինի ներկայությունը եւ լուծարել միջազգային դաշինքը: Դա երաշխավորում է նրանց կողմից կատարվող ռազմական հանցագործությունենրի եւ մարդկության դեմ հանցագործությունների դադարեցումը», - ընդգծել է նա:
Շավան շեշտել է, որ քաղաքական գործընթացը Սիրիայի ժողովրդի սեփականությունն է:
«Բոլոր քաղաքական հարցերը պետք է լուծվեն սիրիացիների կողմից առանց արտաքին միջամտության», - ասել է նա: