News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեզ համար անընդունելի է այն, որ Թուրքիայի դեսպանատան առաջ նաեւ երեխաների մասնակցությամբ ակցիա է կազմակերպվել՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեր ակցիային: Aliq Media-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է վրացական «Խաղաղության հիմնադրամի» հիմնադիր, «Արձագանք» հարթակի ղեկավար Գեորգի Թումասյանը:

Նա հիշեցրել է, որ ապրիլի 23-ին Թուրքիայում նշվում է Երեխաների տոնը:

: Մ«Տարօրինակ է, որ մինչ ողջ աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին, նրանք տոն են նշումենք այս գործողությունները գնահատում ենք որպես ցեղասպանության շարունակություն, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ցեղասպանության չճանաչումը նրա շարունակություն է նշանակում», - նշել է նա:

Գեորգի Թումասյանը հավելեց, որ եթե Վրաստանը ցանկանում է դառնալ եվրոպական հասարակության մաս, ապա պետք է գնահատի այն ողբերգական իրադարձությունները, որոնք միլիոնավոր հայ զոհերի են հանգեցրել:

«Վրաստանի հայ համայնք» կազմակերպության անդամ Արթուր Միրզոյանը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները ստեղծում են արհեստական խոչընդոտներ հանրահավաք անցկացնելու համար:

Հանրահավաքի մեկ այլ մասնակից քաղաքային իշխանություններին, մասնավորապես Կախա Կալաձեին  մեղադրել է համերգի ձեւով կեղծ ակցիային աջակցելու եւ հարցը քաղաքականացնելու համար:

Նշենք, որ Թբիլիսիի հայերը Թուրքիայի դեսպանատան առաջ «Պահանջ եւ հատուցում» բողոքի ակցիա են անցկացնում: Ցուցարարները պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մինչ այդ ակցիայի մասնակիցները ծաղիկներ են դրել Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ գտնվող խաչքարին: Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ Արեւմտյան Հայաստանը, Կիլիկիան եւ այլ հայկական հողեր վաղ թե ուշ կվերադարձվեն:

Ցուցարարները տարբեր լեզուներով, այդ թվում թուրքերեն հնչեցնում են իրենց պահանջները:

Նշենք, որ Վրաստանը, որտեղ հայերը ամենամեծ ազգային փոքրամասնությունն են կազմում, նույնպես չի ճանաչել Ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ