News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Քանի դեռ մենք հզոր պետություն չենք դարձել, մեզ հետ ոչ ոք հաշվի չի նստի: Այս մասին ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո փոփոխություններ եղել են, սակայն անչափ քիչ ժամանակ է անցել գլոբալ փոփոխությունների մասին խոսելու համար: «Օրինակ՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ իմ գրած «Ռեքվիեմը» ավելի վաղ հեռուստատեսությամբ չէին ցուցադրում: Ես տեսա, որ երեկ այն հեռարձակում էին Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, ինչը նախկինում չի եղել»,- նշեց նա:

Ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում որպես ինքնուրույն կառույց Մշակույթի նախարարության վերացմանը, Մանսուրյանն ասաց, որ ինքը չի հետաքրքրվում վարչական ասպեկտով եւ նախընտրում է անմիջաբար մշակույթով զբաղվել:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Քաղաքացու օրվա տոնակատարությանը, կոմպոզիտորը շեշտեց, որ դրական է վերաբերվում: «Սակայն մենք քաղաքացիների գիտակցության մակարդակի տեսակետից շատ չենք փոխվել: Մեր ժողովրդին շատ հարցերում է միասնականությունը պակասում»,- եզրափակեց Տիգրան Մանսուրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ