News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայերը եւ հրեաները դարձել են կանխամտածված զանգվածային սպանության զոհ: Այս մասին «Foreign Policy»-ում հրապարակված իր հոդվածում նշել է հայտնի իսրայելցի լրագրող Յոսի Մելմանը: Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարությունը պետք է արդարադատությունը քաղաքական նպատակահարմարությունից վեր դասի եւ իրերն իրենց անուններով կոչի: «Իսրայելը հետեւողականորեն հրաժարվում է ճանաչել, որ հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Չնայած ցեղասպանության փորձին, Իսրայելն ու Հայաստանն այսօր ասես երկինքն ու հողը լինեն»,- նշում է հեղինակը:

Նա նշում է, որ Իսրայելի գործողությունների հետեւում ցինիկ քաղաքական հաշվարկն է, քանի որ Իսրայելը զգուշանում է Թուրքիայի զայրույթից: «Անկախ իրենց գաղափարախոսությունից եւ քաղաքական կողմնորոշումից՝ Իսրայելի կառավարությունները մեկը մյուսի հետեւից, իմանալով, որ քաղաքականության մեջ ցանկացած փոփոխություն կարող է Թուրքիային զայրացնել եւ սպառնալիքի տակ դնել զենքի վաճառքը, տնտեսական շահերը վեր են դասել համապարփակ արժեքներից: Նրանք համաձայնվել են ցեղասպանությանը տալ «ողբերգություն» սահմանումը»,- ընդգծում է նա: Մելմանը նաեւ նշում է, որ վերջին շրջանում Իսրայելը նոր պատճառ ունի Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, եւ այդ պատճառը Ադրբեջանն է, որը որպես իսրայելական սպառազինության մատակարարման շուկա ինչ-որ չափով փոխարինել է Թուրքիային: 

«Ադրբեջանն իր հերթին Իսրայելին նավթ է վաճառում եւ իսրայելական հատուկ ծառայություններին թույլ տալիս իր տարածքը որպես պլացդարմ օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար: Հիմա Նեթանյահուն, որն այս ամիս 5-րդ ժամկետով վարչապետ վերընտրվեց, վախենում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի նրան, որ Իսրայելը կկորցնի ադրբեջանական շուկայից ստացվող եկամուտները, եւ որ Ալիեւը, որը նաեւ Էրդողանի լավ ընկերն է,  կարող է արգելել իր երկրում իսրայելական հետախուզության ներկայությունը: Սա առավել եւս ամոթալի է, որովհետեւ նման վարքագիծ է դրսեւորում մի երկիր, որը կառուցվել եւ հառնել է ցեղասպանության մոխիրներից»,- նշում է հեղինակը:

Նրա խոսքով՝ վաղուց ժամանակն է, որ Իսրայելը դադարեցնի Հայաստանի մասին խուսափողաբար խոսելուց հօգուտ տնտեսական կոշտ շահերի: «Ցեղասպանությունը ցեղասպանություն է: Մարդկության եւ Հոլոքոստի ժամանակ սպանված 6 մլն հրեաների հիշատակի առաջ Իսրայելի բարոյական պարտքն է Հայոց ցեղասպանության ճանաչումը այնպես, ինչպե Իսրայելը ճանաչել է Ռուանդայում ցեղասպանությունը»,- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ