News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հայերի միությունը եւ տարածաշրջանային համայնքները միջոցառումներ են կազմակերպել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Ապրիլի 24-ին հիմնական միջոցառումները տեղի ունեցան Կիեւում։ Ավանդական ժամերգությանը, որը գլխավորեց Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ներկա էին Ուկրաինայի հայերի միության, Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչները, կիեւցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր։

Ելույթով հանդես եկան Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։ Հիշատակի աղոթքից հետո տեղի ունեցավ երթ Կիեւի կենտրոնում, ամենամյա ֆլեշմոբ, որը կազմակերպել էր Կիեւի հայ երիտասարդությունը։

Նախօրեին տեղեկացվել էր Լուցկում խաչքարի օծման եւ Կիեւում կլոր սեղանի մասին, որին ներկա էին մի շարք երկրների դեսպաններ։

Ապրիլի 23-24-ի միջոցառումների ցանկում էին կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշողության երեկույթներ, ֆլեշմոբեր, երթեր, ծառատունկ, վավերագրական եւ թեմատիկ ֆիլմերի դիտումներ՝ նվիրված 1915 թվականի իրադարձություններին։ Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում հիշատակի աղոթք է բարձրացվել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ուկրաինական քաղաքների փողոցներում տեղադրված էին բաներներ, բիլբորդեր, սիթիլայթեր եւ տեղեկատվական այլ նյութեր Հայոց ցեղասպանության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)
Ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ…
Այժմ ամենահարմար պահն է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար. կոնգրեսական
Թուրքիան այլեւս արժանի չէ մեր հարգանքին կամ օգնությանը...
Շերը՝ Հայոց ցեղասպանության մասին Սիրիայում իրավիճակի սրման ֆոնին. Թուրքիայի զինվորները դեռեւս արյան ծարավ են
Ես 11 տարեկանից լսում եմ արյունարբու թուրքերի մասին, որոնք խոշտանգել ու սպանել են մոտ 2 միլիոն հայի…
Կալիֆոռնիայի նահանգապետը ապրիլի 24-ին Գլենդելի համայնքի քոլեջը փակելու թույլտվության մասին օրենք է ստորագրել
Օրինագիծը ներկայացվել է սենատոր Էնթոնի Պորտանտինոյի կողմից․․․
Իսրայելում կարող է բացվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր. Ցինկեր
Փեթահ Թիքվա քաղաքում կարող է բացվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր...
Քարդաշյան քույրերը գրառում են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում
Հարություն Մարությանը Քարդաշյան քույրերին նվիրեց իր հեղինած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը եւ Ղարաբաղյան շարժումը» հատորը…
Ամենաշատ