News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փհենյանը փոխել  է ԱՄՆ-ի հետ իր բանակցողին, ըստ էության, նրան  մեղադրելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ Հանոյում տեղի ունեցած գագաթնաժողովի ձախողման մեջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հարավկորեացի օրենսդրին:

Yonhap-ի տվյալներով՝ Կիմ Յոն Չոլը հեռացվել է Միացյալ ճակատի ՝ ԿԺԴՀ աշխատավորական կուսակցության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, որը սովորաբար կարգավորում է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ կապերը:

Հնարավոր է, նրան «դատապարտել» են այն բանից հետո, երբ  երկու երկրների ղեկավարները չեն կարողացել պայմանավորվել պատժամիջոցների վերացման մասին, որը հնարավոր կլինի, եթե Փհենյանը հրաժարվի իր միջուկային ծրագրից: Reuters-ին այս մասին ասել է խորհրդարանի Հարավային Կորեայի հետախուզության հարցերով կոմիտեի ղեկավար Լի Խե Խուն:

Կիմ Յոն Չոլը Կիմ Չեն Ընի գլխավոր դեսպանորդն էր: Անցյալ շաբաթ Փհենյանը նաեւ պահանջել էր բանակցություններից հեռացնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ