News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան չի ծրագրում մոտ ժամանակներս մեծացնել նավթի արդյունահանումն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը լիակատար արգելք է սահմանել իրանական նավթի ներկրման վրա։ Այս մասին հայտնել է էներգետիկայի նախարար Խալիդ Ալ Ֆալիհը՝ հայտնում է AP-ը։

«Նավթի գլոբալ պահուստները շարունակում են աճել՝ չնայած այն բանին, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում եւ չնայած Իրանի դեմ պատժամիջոցների խստացմանը»,- Էր Ռիադում ֆինանսական համաժողովի ժամանակ ասել է Ֆալիհը։

Նրա մեկնաբանությունները հնչել են այն լուրերի ֆոնին, որ աշխարհում նավթի խոշորագույն արտահանող թագավորությունը կարող է ավելացնել նավթի արդյունահանումը, որպեսզի լրացնի բացը, որ առաջացել է իրանական նավթի ներկրման արգելքից հետո։

Նրա խոսքերով, թեեւ երկիրը չի ծրագրում մոտ ժամանակներս մեծացնել նավթի արդյունահանումը, Էր Ռիադը ձգտում է հավասարակշռել նավթի շուկան։ Երկրները, որոնք ուզում են փոխարինել իրանական նավթը, «գիտեն, թե որ համարով պետք է զանգեն»՝ ասել է նա։

Ինչպես տեղեկացվել էր նախկինում, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարաձգի իրանական նավթի ներկրման պատժամիջոցներից ազատելու ժամկետը։ Նշենք, որ պատժամիջոցներից ազատման ժամկետը, որը ստացել էին Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ