News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետեն Սաուդյան Արաբիայում զանգվածային մահապատիժը   անվանել է «ցնցող» եւ «նողկալի», հաղորդում է AP-ն:

Նրա հայտարարության համաձայն՝ գլխատման միջոցով պատիժը տեղի է ունեցել թագավորության 6 քաղաքներում՝ չնայած իրավապաշտպանների՝ պատշաճ իրավական ընթացակարգի մասին բազմիցս զգուշացումներին:

Բոլոր դատապարտվածները, հիմնականում շիաները, դատապարտվել են ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար: Դատապարտված սուննի ծայրահեղականի մարմինը եւ գլուխը ամրացվել են ձողին եւ ցուցադրվել որպես նախազգուշացում:

Բաչելետը նշել է, որ «հատկապես նողկալի է, որ մահապատժի ենթարկվածներից  առնվազն երեքը դատավճռի հրապարակման ժամանակ անչափահաս էին»:

Նա Սաուդյան Արաբիային կոչ է արել  վերանայել հակաահաբեկչական օրենսդրությունը եւ արգելել մահապատիժը:

Սաուդյան Արաբիայի կառավարությունը նախօրեին հաղորդել էր 37 մարդու մահապատժի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ