News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Կուբայի դեմ ԱՄՆ վարչակազմի դաժան միջոցառումները անհանգստացնում են եվրոպական ընկերություններին, որոնք բիզնես են վարում կղզում։ Այս մասին հայտարարել է Կուբայում ԵՄ դեսպան Ալբերտո Նավարոն՝ հայտնում է AP-ը։

Նրա խոսքերով, կան բիզնեսմեններ, որոնք Կուբայում աշխատել են 20-30 տարի, եւ իրենց ֆինանսական միջոցները ներդրել են առեւտրի, զբոսաշրջության, միջազգային փոխանակման համար։ «Նրանցից շատերն ինձ ասում են, որ նման իրավիճակի հետ երբեք չեն բախվել»,- ասել է Նավարոն։

Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ ամերիկացիներին թույլ կտա դատի տալ Կուբայի արտասահմանյան ընկերություններին, որոնք օգտագործում են երկրում 1959թ․ տեղի ունեցած հեղափոխության ընթացքում իշխանությունների կողմից ազգայնացված կոմերցիոն եւ արդյունաբերական սեփականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ