News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան իրենց գոյությամբ պարտական են Իրանի իմաստուն որոշմանը։ Այս մասին Թեհրանում կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ հայտնում է Mehr-ը։

Խոսելով իրանական նավթի ներկրումն արգելելու ԱՄՆ որոշման մասին՝ նա նշել է, որ իրանական նավթի վաճառքը չի կարող զրոյացվել։

Դիմելով սաուդցի եւ էմիրաթցի պաշտոնյաներին՝ Ռուհանին նշել է․ «Դուք մոռացել եք, որ ձեր գոյությամբ պարտական եք Իրանի իմաստուն որոշմանը՝ ընդդեմ Սադամի զավթողական հավակնությունների»։

Նրա խոսքերով, երբ Սադամ Հուսեյնը ուզում էր ներխուժել Քուվեյթ, նա խնդրել է Իրանին օգնել կամ գոնե չմիջամտել։ Ռուհանին նշել է, թե Սադամը վստահեցնում էր, որ Իրանն ու Իրաքը մոտ 800 ընդհանուր սահման կունենան Պարսից ծոցում, եւ դա խոսում է այն մասին, որ Սադամը հարձակում էր պլանավորում Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քաթարի եւ Օմանի վրա։ Սակայն, Իրանն առաջին երկիրն էր, որը հստակ դատապարտել է Սադամի ներխուժումը Քուվեյթ։

«Գիտե՞ք արդյոք ձեր հայտարարությունների (նավթի արդյունահանումը ավելացնելու մասին) հետեւանքների մասին եւ գիտե՞ք արդյոք, որ Թրամփի ղեկավարման ժամկետը կանցնի, իսկ մենք դեռ այստեղ կլինենք։ Ավելի լավ է մտածեք տարածաշրջանում բարեկամության մասին»,- ասել է Ռուհանին։

Ինչպես տեղեկացվել էր նախկինում, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարաձգի իրանական նավթի ներկրման պատժամիջոցներից ազատելու ժամկետը։ Նշենք, որ պատժամիջոցներից ազատման ժամկետը, որը ստացել էին Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին։

Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն հայտարարել են, որ պատրաստ են ավելացնել նավթի հանքարդյունահանումը, Իրանի մասնաբաժինը փոխհատուցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ