News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Այս տարի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոխարեն իր աշխատակազմն է այցելել Ծիծեռնակաբերդ եւ նրա անունից ծաղկեպսակ է դրել  Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Ամեն տարի նախագահն անձամբ և ընտանիքի անդամների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ, իսկ երկրում չլինելու դեպքում իր անունից ծաղկեպսակ է դրվել անմեղ զոհերի հիշատակին։ Բայց այս տարի հայտնի պատճառներով չի կարողացել, ուստի դա արել է իր աշխատակազմը, իր անունից նաեւ ծաղկեպսակ է դրվել»,– նշեց նա։

Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը օրվա կապակցությամբ կրկնակի տխուր է. «Այս տարվա նախագահի ուղերձը շատ տխուր է, կարծում եմ՝ բոլորիս համար, եւ ոչ միայն այն պատճառով, որ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է, այլ այն պատճառով, որ այն նախագահը, որի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչումը մտավ արտաքին քաղաքական օրակարգ, իր օրոք 13 երկիր պաշտոնապես ճանաչեց  Հայոց ցեղասպանությունը, նա հիմա ապօրինի կալանավորված է եւ քաղաքական հետապնդման  է ենթարկվում իր երկրում։ Սա կրկնակի բացասական ուղերձ է այսօրվա կապակցությամբ»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Նրա պաշտպանական խումբը, մի խումբ քաղաքական եւ հասարակական գործիչներ պնդում են, որ Քոչարյանի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թրամփի խորհրդականներն առաջարկել են նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Newsweek
Թրամփը չի օգտագործել Հայոց ցեղասպանության դիվանագիտական լծակը…
Կալիֆոռնիայից կոնգրեսական Թեդ Լիուն CNN-ի ուղիղ եթերում ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք պետք է ոչ միայն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանենք, այլ նաեւ եկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ժամանակը…
Ժամանակն է ձայների ճնշող մեծամասնությամբ ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Բրեդ Շերման
Եկել է ժամանակը վերջ դնելու Թուրքիայի հետ հարաբերություններում մեր անպատվաբեր վիճակին․․․
Тhank you, world. Գյումրիում դպրոցականները ուղերձ են հղել աշխարհին (ֆոտոռեպորտաժ)
«Ավրորա» ֆորումի շրջանակում հանրային միջոցառումների մեկնարկը տրվեց Երախտագիտության ֆլեշմոբով...
Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ՀՀ ԱԳՆ
«Այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահը փորձեց արդարացնել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն իր պատմական հայրենիքում, այդ թեմայով նրա որեւէ հայտարարություն մեկնաբանության արժանի չէ...
Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին
Դեսպանների նշանակման մասին լսումների ընթացքում Հայկ Վարդանյանը հարց է ուղղել Թուրքիայիում Մոլդովայի դեսպանի թեկնածուին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ