News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրիայում սուր քննադատություն է առտաջացրել տեղացի քաղաքական գործչի կողմից միգրանտների մասին գրված «Քաղաքային առնետ» բանաստեղծությունը, որում հեղինակը մարդկանց համեմատում է վնասակար կրծողնրի հետ:

Դիմելով միգրանտներին՝ նա խորհուրդ  է տալիս կամ ինտեգրվել կամ «արագ չքվել», հաղորդում է BBC-ն:

Բանաստեղծության հեղինակը Կրիստիան Շիլխերն է՝ Բրաունաուի քաղաքապետի տեղակալը: Նա աջ արմատական Ազատության ավստրիական կուսակցության անդամ է, որը մտնում է իշխող պահպանողական կոալիցիայի մեջ:

Բանաստեղծությունը տպագրվել է Ազատության ավստրիական կուսակցության կուսակցական թերթում, որը հրատարակվում է Բրաունաուում: Շատ ԶԼՄ-ներ նշում են, որ հենց այդ քաղաքում է ծնվել Ադոլֆ Հիտլերը:

Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը պահանջել է, որպեսզի Ազատության կուսակցությունը դատապարտի նրա խոսքով  նողկալի ստեղծագործությունը:

Կուրցն ավստրիական մամուլի գործակալությանն ասել է, որ այդ ստեղծագործությունը նողկալի, անմարդկային եւ խորը ռասիստական է:

Ավստրիայի փոխկանլցլեր եւ Ազատության ավստրիական կուսակցության առաջնորդ Հայնց Կրիստիան Շտրախեն իսկապես դատապարտել է կուսակցության անդամի կողմից գրված բանաստեղծությունը եւ ստեղծագործությունը անվանել է չհամապատասխանող կուսակցության հայտարարած արժեքներին: Այդ կապակցությամբ փոխկանցլեր Շիլխերը նշել է, որ կլքի կուսակցությունը եւ Բրաունաուի փոխքաղաքապետի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ