Apple ընկերությունը AirPods 3-ը կներկայացնի մինչեւ ընթացիկ տարեվերջ: Apple AirPods 3-ի առանձնահատկություններից մեկը կլինի աղմուկի ճնշման գործառույթը, փոխանցում է IXBT-ն:
Ճյուղի ներկայացուցիչների տեղեկություններով՝ AirPods 3-ի հիմնական հավաքող է ընտրվել թայվանյան Inventec ընկերությունը: Պատվերների մի մասը կստանա նաեւ չինական Luxshare Precision ընկերությունը: Նշենք, որ հիմա այս արտադրողների միջեւ AirPods 2-ի հավաքման պատվերները հավասար են բաժանված:
Ներկայումս Apple-ը գերիշխում է անլար ականջակալների շուկայում: 2018 թվականին ընկերությանը հաջողվել է վաճառել 35 մլն զույգ AirPods, ինչը կազմում է համաշխարհային շուկայի 75 տոկոսը: Սպասվում է, որ AirPods-ի վաճառքի բումը կշարունակվի, իսկ ամենամյա մատակարարումները ընթացիկ տարում կարող են աճել մինչեւ 50 մլն լրակազմ: