News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը։ Առավոտից մեծ երթ է ձգվել դեպի Ծիծեռնակաբերդ՝ 1915-ի զոհերի հուշահամալիր։  Այստեղ էին նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ։

Հիշատակի օրվա կապակցությամբ Փաշինյանը ուղերձ է հղել՝ հայտարարելով՝ հետեւողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որ մեր երախտագիտությունն է բոլոր նրանց, ովքեր փրկել են հայերին 1915-ին, հայտարարել է տարվա երեք հերոսներին։ Նրանք են՝ Միրզա Դինաի, որը իրաքցի բժիշկ է եւ որի շնորհիվ հազարավոր եզդիներ են փրկվել, Զանա Գուքար Մուսթաֆա, որը  նիգերիացի փաստաբան է  եւ ահաբեկչական խմբավորման գերությունից ազատել է ավելի քան 100 երեխայի, Գուդա ալ Սաարի՝ իրավապաշտպան Եմենից, որր չնայած սպառնալիքներին պաշտպանում է հալածվող մարդկանց իրավունքները։  Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 20-ին մեկնարկելիք «Ավրորայի» առաջին համաժողովում։ Մրցանակի չափը մեկ միլիոն դոլար է։

Ցեղասպանություն բառը այս տարի էլ չհնչեց Սպիտակ տնից։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է՝ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի զոհերի ու բոլոր նրանց հիշատակին, որոնք տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով»:

Թուրքիայի նախագահը, ինչպես եւ սպասվում էր, ժխտողական հայտարարություն է արել՝ բացառելով, որ թուրքերը կարող էին անմեղ մարդկանց կոտորել։ Էրդողանը պնդել է, թե ոչ մեկ չի ապացուցել Հայոց ցեղասպանությունը, եւ կոչ է արել բացել արխիվները։

Ստամբուլի Սուլթանհամեդի հրապարակում ոստիկանները թույլ չեն տվել իրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը։ Ավելի վաղ «Ակոսը» հայտնել էր, որ ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի Հրանտ Դինքի անվան կազմակերպությունը կանցկացնի ոգեկոչման արարողություն Սուլթանահմեդի շրջանում գտնվող Իսլամական արվեստի թանգարանի մոտ, որը 1915-ին բանտ է եղել ստամբուլցի հայերի համար։

Քնեսեթի անդամները երկրի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ դադարի ենթարկվել Թուրքիայի ճնշմանը: Մենք բարոյական եւ պատմական պատասխանատվություն ունենք հիշելու ցեղասպանությունը եւ հաստատելու «այլեւս երբեք» կարգախոսը»,- հայտարարել են նրանք:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ էր եկել թոռնիկի հետ։ Լրագրողները նորից փորձեցին խախտել նրա լռությունը։

Քաղաքականությունից խոսելու տրամադրված չէր նաեւ Գալուստ Սահակյանը՝  միայն մի քանի բառ ասաց՝ իր ոճով, օրինակ, որ ինքը իշխանության մեջ չէ, բայց իշխան է։

Գագիկ Ծառուկյանին լրագրողները հիշեցրին ցեմենտի ու կլինկերի խնդիրը։ Այդ հարցով, ասաց, դոշ չի ծեծել եւ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունները, ի հեճուկս բոլորի, չի վատացնելու։ 

Պարույր Հայիկյանը Ծիծեռնակաբերդում տխրում էր՝ ոչ միայն հիշելով զոհերին, այլեւ ասաց՝ տխրում ու լացում է այսօրվա իշխանության համար։

Դավիթ Սանասարյանը մոտ 10 րոպե կագնեց լրագրողների առաջ, բայց ոչ մի հարց նրան չշեղեց օրվա խորհրդից։

Գլխավոր դատախազը համաձայն չէ, թե Սանասարյանի վրա գործ է սարքվել, ասաց՝ բավարարար հիմքեր են եղել, մեղադրանք են առաջադրել։

Սասուն Միքայելյանը եւս անհնարին բան է համարում, որ նոր Հայաստանում գործ կարվի։

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Այս մասին «Ռունա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Պողոսյանի փաստաբանը: «Միջնորդությունը պաշտոնապես ներկայացվել է, պատշաճ կերպով ձեւակերպվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի նախագահին կից հանձնաժողովը»,- ասել է փաստաբանը՝ կարծիք հայտնելով, որ դրա հիմքերը կան, քանի որ Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական շարժառիթով։

Մինդեռ այսօր գլխավոր դատախազը հայտարարեց, որ Միհրան Պողոսյանի արտահանձման գործընթացի հետ կապված խնդիրներ չկան։

Այսօր՝ ժամը 11:15-ին երկրաշարժ է գրանցվել Արցախում՝ Քարվաճառից 21 կմ արևելք։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Եղեգնուտ, Քնարավան, Նոր Կարաչինար, Նոր Խարխապուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Ապրիլի 25-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձրանալ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +15+17:

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ