News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայից փախած երկու քույրերը կոչ են արել Apple-ին եւ Google-ին անջատել «անմարդկային» հավելվածը, որը թույլ է տալիս տղամարդկանց հետեւել եւ հսկել ազգականուհիների ոչ միայն ուղեւորությունները, տեղեկացնում է Thomson Reuters Foundation-ը։

Մահա եւ Վաֆա ալ Սուբայեները, որոնք ապաստան են խնդրել Վրաստանում այն բանից հետո, երբ լքել են իրենց ընտանիքը, քննադատել են Absher հավելվածը, քանի որ այն կողմնակից է Սաուդյան Արաբիայում խնամակալության խիստ համակարգին։ Կանայք թագավորությունում երկիրը լքելու իրավունք չունեն՝ առանց տղամարդ ազգականի ուղեկցության։

«Դա տղամարդկանց հնարավորություն է տալիս հսկել կանանց,- ասում է Վաֆան՝ դիմելով Google-ին եւ Apple-ին հավելվածն անջատելու կոչով։

Հետազոտողների խոսքով՝ Absher-ը, որը հասանելի է սաուդյան տարբերակով, թույլ է տալիս տղամարդկանց արգելել ազգական կանանց ուղեւորություններն արտասահման, արգելում է ստանալ SMS-ներ, եթե օգտագործվում են նրանց անձնագրերը։

Absher-ը անվճար է, սաուդցիներին թույլ է տալիս օգտվել պետական ծառայություններից, ինչպիսին են անձնագրերի թարմացումը, հանդիպումների նշանակումը, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մասին տեղեկանալը։

Սաուդցի կանայք պետք է տղամարդ ազգականի թույլտվությունն ունենան աշխատելու, ամուսնանալու եւ խնամակալության համակարգի շրջանակում ճանապարհորդելու համար։

Ալ Սուբայե քույրերը, որոնք գողացել են իրենց հոր հեռախոսն ու դրա օգնությամբ ստացել անձնագրեր եւ Ստամբուլ մեկնելու թույլտվություն, ասել են, որ գիտեն շատ երիտասարդ կանանց, որոնք կցանկանային փախչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ