News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի սենատն այսօր` ապրիլի 24–ին, միաձայն քվեարկությամբ ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Սենատն այդ բանաձեւով ճանաչել է նաեւ Արցախի Հանրապետությունը եւ Նախիջեւանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«Մենք երախտագիտություն ենք հայտնում, որ Կոլորադոն մշտապես հիշում է Հայոց ցեղասպանությունը, եւ մենք նաեւ հպարտանում ենք այն համարձակ բանաձեւով, որով ճանաչվում են ցեղասպանության շարունակական հետեւանքները, որոնց բախվում է հայ ժողովուրդը»,- նշել է Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Նորա Հովսեփյանը։  «Բանաձեւն արժանի է հատուկ ուշադրության՝ պայմանավորված Արցախի Հանրապետության ճանաչմամբ»,- ընդգծել է նա։

Դեմոկրատ սենատոր Դոմինիկ Մորենոյի եւ հանրապետական սենատոր Ջեք Թեյթի աջակցությամբ ընդունված 19-012 բանաձեւն անդրադառնում է Հայոց ցեղասպանության պատմությանը եւ հիշատակելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կոլորադոյի ջանքերը՝ օգնելու  հայ ժողովրդին՝ հաստատում է ցեղասպանության հետեւանքների շարունակական բնույթը։

Մասնավորապես, բանաձեւում ասվում է, որ «Հայոց ցեղասպանության շարունակական հետեւանքներին եւ դրանց անպատժելիությանն է վերաբերում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը»։ Այսպիսով, Արցախի Հանրապետությունը ճանաչած ամերկյան նահանգների թիվը հասավ 9-ի։

Բանաձեւը նաեւ հիշատակում է Նախիջեւանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը՝ որպես Հայոց ցեղասպանության անպատժելիության հետեւանք․ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության անպատիժ ժխտումը եւ հայկական սրբավայրերի անարգել պղծումը հանգեցրին ադրբեջանական էքսկլավ Նախիջեւանի բնիկ ժողովրդի՝ հայերի ամբողջ ժառանգության ոչնչացմանը՝ մշակությային ցեղասպանությանը։ Այնտեղ 1997-ից 2007 թվականներին  Ադրբեջանի կառավարությունը ոչնչացրել է հայկական հնագույն ժառանգության բոլոր հետքերը, այդ թվում՝ Ջուլֆայի նշանավոր խաչքարերը, որոնցից մեկի կրկնօրինակը 2015 թվականին դրվեց Կոլորադո նահանգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այգում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ