News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օրակարգը, որը ես այժմ առաջարկում եմ, բավական անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար։ Այս մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն ակնարկին, թե Բաքվում կարծում են, որ ինքը, պահանջելով վերադարձնել Արցախը բանակցությունների սեղանի շուրջ, ժամանակ է ձգում։

«Ի՞նչ է նշանակում «ժամանակ է ձգում»։ Որեւէ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է մեկ օրո՞ւմ լուծել։ Մեկ շաբաթո՞ւմ։ Եւ նույնիսկ մեկ տարո՞ւմ։ Եթե որեւէ մեկն այդպես է մտածում, նա իրական պատկերացում չունի լեռնայինղարաբաղյան հարցի մասին։ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդների մարտի 12-ի համատեղ նիստում ես ասացի, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության օրակարգ եւ ոչ թե պատերազմի օրակարգ։ Մենք պետք է միասին աշխատենք այդ խնդրի լուծման համար։ Եթե մենք միասին չաշխատենք, ապա երբեք լուծում չենք ունենա, նույնիսկ ռազմական ճանապարհով, որովհետեւ ռազմական ճանապարհով անհնար է լուծել խնդիրը, կարելի է միայն խորացնել այն։ Որեւէ մեկը պատկերացնում է, որ լեռնայինղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցությա՞ն։ Օրակարգը, որը ես այժմ առաջարկում եմ, անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար։ Ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք մանրամասն աշխատանքային մթնոլորտում քննարկենք բոլոր նրբությունները։ Կարծում եմ՝ այս տարվա ընթացքում ե՛ւ Ադրբեջանի իշխանությունները, ե՛ւ Մինսկի խմբի համանախագահները համոզվել են, որ մենք իսկապես ուզում ենք լուծել այդ հակամարտությունը, իսկապես ուզում ենք հասնել խաղաղ համաձայնության։ Բոլոր մեր առաջարկությունները ժամանակի ձգձգում չեն, այլ նրա համար են, որ խնդիրը լուծվի, դրա համար հստակ քայլեր արվեն։ Անհրաժեշտ է մեր հասարակությունները պատրաստել խաղաղության համար, այլ ոչ թե՝ պատերազմի։ Ես չեմ հոգնի կրկնել, որ ղարաբաղյան խնդրի ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ցավոք, մենք դեռեւս նման հայտարարություն չենք լսել ադրբեջանական կողմից։ Երբ Բաքվում հայտարարեն, որ խնդրի լուծումը պետք է բավարարի ե՛ւ ադրբեջանցի, ե՛ւ հայ ժողովրդին, ապա կարելի կլինի խոսել բանակցային գործընթացում բեկման մասին»,- նշել է վարչապետը։

Պատասխանելով այն հարցին, թե որքան հեռու կարող է գնալ Հայաստանը զիջումների հարցում՝ Փաշինյանը ասել է, թե ճիշտ չէ այդ հարցը կողմերից միայն մեկին տալը։ «Կարեւոր է, որ գործընթացը կառուցողական լինի։ Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը միաժամանակ պատասխանեն այդ հարցին։ Եւ ես պատրաստ եմ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ միաժամանակ պատասխանել այդ հարցին։ Սակայն երբ Ադրբեջանը հանդես է գալիս ռազմական դիրքերից, ապա զիջումների եւ փոխզիջումների պատրաստ լինելու մասին հայկական կողմի հայտարարությունները կարող են մեկնաբանվել որպես թուլություն։ Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մեզ պատերազմով վախեցնել։ Մեզ ընդհանրապես ոչնչով վախեցնել հնարավոր չէ, որովհետեւ մենք մեզ շատ վստահ ենք զգում։ Այժմ հայ հասարակությունը վերածննդի գործընթացում է բոլոր իմաստներով։ Մենք առաջարկում ենք խոսել խաղաղության մասին, ոչ թե՝ պատերազմի»,- ասել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ