News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության եւ արցախյան հարցի միջեւ ուղիղ կապ կա։ Այս մասին Facebook-ի եթերում հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Լրատվական գլխավոր վարչության պետ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքերով, Ցեղասպանության մասին հիշողությունը հայրենիքը վերականգնելու հույս եւ հավատ է, եւ հայրենի հող հայերի վերադարձը նպաստել է սփյուռքի հայության նույնականացման պահպանմանը։ Սակայն անցյալ դարի կեսին հեռավոր ափերում երկրորդ հայրենիք գտած հայերը սկսեցին զոհի բարդույթ ձեռք բերել, որը ձուլման պատճառ դարձավ։

«Արցախյան ազատագրական շարժումը եւ մեր փայլուն հաղթանակները վերադարձրեցին հավատը սեփական ուժերի հանդեպ։ Ծնվեց հաղթողի նոր գաղափարախոսությունը։ Մենք ցույց տվեցինք, որ միասնական լինելով, կարող ենք հաղթել՝ ուժով, սպառազինությամբ, հարստությամբ, տարածքով գերազանցող ագրեսորին»,- ընդգծել է Բաբայանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Արցախը, շրջապատված լինելեվ 85 միլիոնանոց Թուրքիայով եւ 10 միլիոնանոց Ադրբեջանով, պետք է վստահեն իրենց ուժերին։ «Արցախյան հարցի կարգավորումից եւ Արցախի ապագայից կախված է ողջ հայ ժողովրդի ապագան։ Այդ հարցում աններելի զիջումների, օրինակ, տարածքային հարցում, գնալու դեպքում, կարելի է կորցնել ամեն ինչ եւ ընդմիշտ ձեռք բերել զոհի բարդույթ»,- հիշեցրել է Բաբայանը։ «Մենք դա թույլ չենք տա։ Վստահ եմ, որ եթե նույնիսկ կան առանձին անձինք, որոնք ընդունակ են գնալ նման քայլի, նրանք փոքրամասնություն են կազմում։ Մեծամասնությունը հավատում է իր ուժերին։ Այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է։ Ո՞վ կպատկերացներ 1988 թվականին, որ Շուշին կարող է ազատագրվել»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ