News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Boeing ավիակոնցեռնի օպերատիվ շահույթը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 21 տոկոսով՝ Max սերիայի ինքնաթիռների աղետների հետ կապված։ 2019 թվականի ֆինանսական կանխատեսումները զրոյացված են, իսկ նորերը կհրապարակվեն իրավիճակի պարզվելուց հետո, հայտարարել են Boeing-ի կենտրոնատեղիում, տեղեկացնում է DW-ն։

Boeing-ի շրջանառությունը կրճատվել է երկու տոկոսով՝ 22,9 մլրդ դոլարով։ 737 Max ինքնաթիռների պահանջարկի խնդիրները մասամբ փոխհատուցվել են եկամուտների աճով՝ ի հաշիվ ռազմական եւ տեխսպասարկման ոլորտներում կնքված պայմանագրերի։

Boeing-ում տեղեկացրել են նաեւ, որ բարելավվել է MCAS համակարգի ծրագրային ապահովումը։ Հենց այդ համակարգի խափանման պատճառով է, որ զոհվել է ընդհանուր առմամբ 346 մարդ։ Boeing-ում, սակայն, նախազգուշացրել են, որ մոտ ապագայում այդ թարմացումները դեռ չեն սերտիֆիկացվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ