News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ռուս հաքերներ Վլադիմիր Կուզնեցովը եւ Ալեքսեյ Ստոլյարովը Վլադիմիր Զելենսկու անունից զանգահարել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ձայնագրությունը սկսվում է անհայտ ռուսախոս տղամարդու զանգից Մակրոնի ենթադրյալ օգնականին, որը հարցնում է զրուցակցից, թե արդյոք նա «պարոն Զելենսկին» է։ Զրուցակիցը պատասխանում է, որ ինքը Ուկրաինայի ընտրված նախագահի օգնականն է եւ «նրան է տալիս լսափողը»։

Առաջին հերթին Մակրոնը շնորհավորում է «Զելենսկուն» եւ ցանկանում նրան մտերիմների եւ հարազատների հետ վայելել Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակը։

«Շատ շնորհակալություն ձեր աջակցության համար, 73 տոկոս՝ ես ինձ զգում եմ ինչպես Վլադիմիր Պուտին՝ նա էլ նման արդյունքներ ուներ»,- կատակում է որպես Զելենսկի ներկայացող զրուցակիցը։

Այնուհետեւ զրուցակիցները քննարկում են Պյոտր Պորոշենկոյի արտահանձնման հարցը՝ այն դեպքում, եթե նա որոշի Ֆրանսիայում թաքնվել ուկրաինական արդարադատությունից։ «Զելենսկին» նաեւ նշում է, որ Ուկրաինային անհրաժեշտ է Ռուսաստանի հետ երկխոսության գնալ։

Մակրոնը համաձայնում է հաքերի ակնարկի հետ, որ կարգավորման մինսկյան ձեւաչափի համար «Պորոշենկոն այնքան էլ հարմար խաղացող» չէր, եւ որ «նա ուղղակի ձգում էր խաղաղ համաձայնագրի կնքումը եւ այդ սարսափելի հակամարտության ավարտը»։

«Պորոշենկոն հրաժարվում է կատարել Մինսկի պայմանավորվածությունների դրույթները։ Սակայն ես կարծում եմ, որ մեզ փոխզիջում է անհրաժեշտ։ Նախկին քաղաքականությունն անարդյունավետ էր, այն միայն պառակտում էր առաջացնում Ուկրաինայի ներսում եւ խանգարում էր Եվրոպայի միավորմանը»,- ասում է հաքերը։

«Ես կարծում եմ՝ դու 100 տոկոսով ճիշտ ես։ Եվ դու ծանրակշիռ հիմնավորումներ ունես այդպես մտածելու համար։ Այդ պատճառով, թանկագին Վլադիմիր, դու կարող ես ակնկալել իմ աջակցությունը»,- համաձայնում է Ֆրանսիայի նախագահը։

Վերջում հաքերը շնորհավորում է Մակրոնին Զատկի կապակցությամբ եւ հայտարարում որ գնում է հաղթանակը նշելու, բայց «այնքան չի հարբի, ինչպես սովորաբար անում էր Պորոշենկոն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ