Ապրիլի 24-ին, ժամը 19:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (առանց վարորդ և ուղևոր) ինքնաբերաբար հայտնվել է Հրազդան գետում. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից: