News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարին արյան զեղումով հոսպիտալացված Թաիլանդի արքայադուստր Սոամսավալիի վիճակը, շարունակում է բարելավել, հաղորդում է Bangkok Post-ը: Չուլալոնգկորն հիվանդանոցի բժիշկների տվյալներով՝ Մախա Վաչիրալոնգկորնի նախկին կինը կարող է շարժվել: Բացի այդ նրա արյան ճնշումը եւ պուլսը  նորմալ են, ինչպես նաեւ ոչ մի բարդություն չկա: Դրա հետ մեկտեղ մասնագետները արքայադստերը խորհուրդ են տվել շարունակել հիվանդանոցում ռեաբիլիտացիոն թերապիան:

Փետրվարի 1-ին 61-ամյա արքայադուստրը հոսպիտալացվել էր գլխացավով եւ մարմնի ձախ մասում թուլության գանգատներով: Հետազոտելուց հետո բժիշկները նրա մոտ արյան զեղում էին հայտնաբերել եւ խորհուրդ տվել բուժման կուրս անցնել, ինչպես նաեւ ժամանակավոր դադարեցնել բոլոր թագավորական միջոցառումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ