News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան մի քանի ուսումնական հաստատությունների աշխատակազմեր արգելք են սահմանել դպրոցական տարածքում անվայելուչ տեսքով ծնողների հայտնվելու համար, մասնավորապես բիգուդիով:

The Wall Street Journal-ը հաղորդում է, որ Հյուսթոնում Ջեյմս Մեդիսոնի անվան դպրոցի տնօրեն Կառլոտտա Օտլի Բրաունն ասել է, որ որոշ ծնողներ իրենց երեխաների հետեւից գալիս են ոչ պատշաճ հագուստով:

Աշակերտների ծնողներին ուղղված նամակում նշվում է, որ չի կարելի գալ բիգուդիով, պիժամայով, լայն հագուստով, չափից ավելի կիպ կամ բաց հագուստով, ինչպես նաեւ չափից շատ պատառոտված ջինսերով:

Կանոնները խախտողների համար դպրոցական տարածք մուտքը կարգելվի այնքան ժամանակ, մինչեւ որ չզգեստափոխվեն:

Ծնողների համար նմանատիպ պահանջներ է մտցրել նաեւ Ռիչմոնդում Բարաք Օբամայի անվան դպրոցը:

Ծնողների համար օրենսդրական մակարդակով դրես կոդ սահմանելն առաջարկել է Թենեսի նահանգի օրենսդիր ժողովի անդամ Էնթոնի Փարքինսոնը: The Wall Street Journal-ի տվյալներով՝ այդ օրինագծի քննարկումը, որը բանավեճեր էր առաջացրել, տեղափոխվել է  հաջորդ տարի:

Այդ օրենսդրական նախաձեռնության հակառակորդներից մեկը՝ Թենեսի նահանգի օրենսդիր ժողովի անդամ Ռայան Ուիլյամսը կարծում է, որ նման պահանջները կարող են հանգեցնել նրան, որ ծնողները ավելի քիչ կհետեւեն դպրոցներում իրենց երեխաների ուսմանը:

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունում փորձագետներն իրենց հերթին ենթադրել են, որ դրես կոդի սահմանումը կարող է հակասել գործող օրենսդրության այն մասին, որն արգելում է դաշնային ֆինանսավորում ստացող դպրոցներում եւ քոլեջներում խտրականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ