Ադրբեջանի Լենքորանի շրջանում կատաղած շները հարձակվել են տեղի բնակիչների վրա։
Ինչպես տեղեկացնում է Report-ը, միջադեպը տեղի է ունեցել Լիման քաղաքում։ 10 մարդ հիվանդանոց է տեղափոխվել շների կծելու հետեւանքով։ Բոլոր տուժածները 19-65 տարեկան տղամարդիկ են։ Տեղի ունեցածի հանգամանքները չեն հաղորդվում։