News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Եթե չեմ սխալվում, մենք նախկինում դեսպանատներ ենք ունեցել, որ համարյա պետական ֆինանսավորում չեն ունեցել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համենայնդեպս, խորհրդարանական քննարկումներից նման բան հիշում եմ. կամ այդպիսի կամ դրան մոտ իրավիճակներ եղել են»,-ասաց վարչապետը, իսկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հաստատեց այդ իրողությունը:

«Դա բավական տարօրինակ իրավիճակ է, որովհետեւ տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը եւ ամեն ինչը պատկանում է կոնկրետ մարդու: Բայց նրանք հանդես են գալիս պետության անունից:

Սա տարօրինակ վիճակ է, անկախ նրանից,թ ե ով  է դեսպանը: Բազմաթիվ հարցեր են ծագում եւ այդ հարցերի պատասխաններ գտնելը օրակարգային է այսօրվա Հայաստանի համար»,-ընդգծեց Փաշինյանը:

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշեց կառավարության պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին 2019 թվականի համար հատկացնել 347,5 մլն դրամ (շուրջ 714 հազար դոլար)՝ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով:

Բանն այն է, որ նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին։ Նրանցից մի մասը՝ մասնավորապես Վատիկանում, Ժնեւում եւ Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից եւ ներկայացուցչական այլ ծախսերից:

Այժմ որոշվել է, որ այդ ծախսերը պետք է անի պետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ