News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, որ անցած շաբաթ մեկնարկել է «Ի կուլտ» նախագիծ, որը ենթադրում է շուրջ 370 հազար աշակերտների այցելություններ համերգասրահներ եւ թատրոններ, իսկ մինչ այդ մեկնարկել էր այցը՝ դեպի պատկերասրահներ:

«Սա էլեկտրոնային հարթակ է, ուսումնասիրել ենք միջազգային փորձը եւ ինչ-որ առումով սա աննախադեպ է՝  ամբողջ համակարգի ներգրավվածությամբ»,-ասաց նախարարը եւ կոչ արեց ծնողներին, ուսուցիչներին խրախուսել աշակերտներին գրանցվել եւ այցելել մշակութային հաստատություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, թե այս տարի ՀՀ կրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս, որ պետական բյուջեի հաշվին տարին մեկ անգամ այցելեն թանգարան, համերգասրահ եւ թատրոն: Նա նաեւ կարեւորեց, որ ուսուցիչները եւս ներառված են ծրագրում:

«Մենք մշակույթը եւ կրթությունը տեսնում ենք նույն տրամաբանության մեջ եւ մշակույթին վերապահում ենք կրթական դերակատարում: Կրթությունը մշակութային երեւույթ է, նաեւ սրանով են պայմանավորված կառուցվածքային փոփոխությունները, որ մենք իրականացնում ենք կրթության եւ մշակույթի նախարարությունների միավորում»,-ասաց վարչապետը:

Նախարարը տեղեկացրեց, որ այս ծրագիրը պիլոտային կլինի, եւ կուսումնասիրեն ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ