News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վլադիվոստոկում ընթացող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի բանակցություններն ավարտվել են: Դրանք տեւել են մոտ 3,5 ժամ: Երկու առաջնորդների հանդիպման հետագա ծրագրում նախատեսված է հանդիսավոր ընդունելություն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հինգշաբթի տեղի ունեցած Պուտինի եւ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումն անցկացվել է դեմ առ դեմ ձեւաչափով եւ տեւել է մոտ 2 ժամ՝ նախատեսվածից կրկնակի ավելի: Այնուհետեւ բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով եւ տեւել 1,5 ժամ:

Հյուսիսային Կորեայի կողմից բանակցություններին մասնակցել են նաեւ ԿԺԴՀ ԱԳ նախարար Լի Յոն Հոն եւ ԱԳ առաջին փոխնախարար Ցոյ Սոն Հին:

Ռուսաստանի Դաշնությունը ներկայացրել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ, Հեռավորարեւելյան դաշնային երկրամասում նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնեւը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը, Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Մացեգորան, տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսանդր Կոզլովը, էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին եւ Ռուսաստանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը:

ՌԴ առաջնորդի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ Պուտինի հետ իր երկխոսությունը, որը սկսվել է կառուցողական հունում, կշարունակվի նույն ոգով: Առաջնորդների խոսքով՝ նեղ կազմով շփման ժամանակ իրենք կարողացել են կարծիքներ փոխանակել Կորեական թերակղզու իրավիճակի շուրջ, որը միջազգային օրակարգի ամենաարդիական խնդիրներից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ