News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ քաղաքական ապաստան ստանալու դիմումը Ռուսաստանում չեն էլ քննարկի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

«Ռուստանի Դաշնության օրենսդրությունն՝ ի տարբերություն ՀՀ օրենսդրության, այլ կառուցվածք ունի։ Եթե ՀՀ օրենսդրության համաձայն՝ ապաստանի դիմումը քննության առարկա է դարձվում եւ ապաստան հայցողի ձայնը պետք է լսվի, ապա ՌԴ օրենսդրությամբ՝ ինքը հենց առաջին փուլից էլ մերժում է ստանում, քանի որ հանդիսանում է մեղադրյալ։ Ինքը մի քանի օր հետո գրություն կստանա, որ իր դիմումը մերժվել է։ Մեր օրենսդրությունը եւս այդ տրամաբանությամբ է կառուցված, սակայն ընթացակարգերը տարբեր են՝ եթե մեր մոտ քննության առարկա է դառնում այդպիսի դիմումը, ապա ՌԴ–ում անգամ քննության առարկա չի դառնում»,–նշեց նա։

Հարցին՝ ստացվո՞ւմ է Միհրան Պողոսյանի պաշտպան Միխայիլ Յամչիտսկին տեղյակ չի, բավարար չի ուսումնասիրել ՌԴ օրենսդրությունը, նա պատասխանեց. «ՌԴ–ում հանձնման հարցերի լուրջ խնդիրներ կան փաստաբանների փորձառության առումով։ Ես շփվել եմ փաստաբանների հետ, իրենք չունեն մասնագիտացված փաստաբաններ, որոնք հենց զբաղվում են հանձնման գործերով եւ որպես կանոն, իրենք քրեական գործերով փաստաբանները կարող են շատ սխալներ թույլ տալ, իրենց թվում է, թե դա է ճիշտ ճանապարհը,  սակայն իրենք չեն տիրապետում միջազգային այն պայմանագրերին, որի համաձայն՝ անձը կարող է կամ չի կարող հանձնվել։ Եթե լավ ուսումնասիրած լիներ, կիմանար, որ Միհրան Պողոսյանի դեպքում չհանձնման հիմք չկա»։

Պատգամավորի խոսքով՝ Միհրան Պողոսյանի համար ավելի լավ կլինի, որ շուտ տեղափոխվի Հայաստան, քանի որ Հայաստանում կալանավորների պահման պայմաններն ավելի լավն են. «Ավելի լավ է շուտ տեղափոխվի, քանի որ կալանավորների պահման պայմանները ՌԴ–ում ավելի վատն են, քան ՀՀ–ում»։

Ավելի վաղ Միհրան Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտնել էր, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: ՌԴ դատարանը բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ։

Տպել
Ամենաշատ