News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Հայկ Գեւորգյանը նվազագույնն անազնիվ էր փաստերը ներկայացնելիս: Այս մասին ապրիլի 25-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով «Արարատցեմենտ» ընկերության շուրջ բանավեճերը:

Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ Հայկ Գեւորգյանը խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարեց այն մասին, որ այս ձեռնարկությունը Ծառուկյանը ձեռք է բերել 200 հազար դոլարով: «Առուվաճառքի պայմանագիրը ձեռքիս է, եւ դուք կարող եք ինքներդ ամեն ինչում համոզվել: Գեւորգյանը հիշատակում է միայն երկրորդ կետը, որի համաձայն 200 հազար դոլարը հատկացվել է միայն սեփականաշնորհմանը, սակայն չի հիշատակում երրորդ կետը, որին հետեւում են մնացյալ բոլոր ֆինանսական հարցերը, մասնավորապես՝ ձեռնարկության կուտակած պարտքի մարումը, որը կազմում էր 6 մլն 866 հազար դոլար եւ այլն: Իսկ ընդհանուր առմամբ, սեփականաշնորհման ամբողջ գործընթացը արժեցել է ավելի քան 10 մլն դոլար՝ հաշվի առնելով ապրանքի արժեքը եւ մնացած ծախսերը: Մենք դեռ չենք խոսում ներդրումային ծրագրերի մասին, որոնք կիրականացվեն ապագայում եւ կարժենան 6,2 մլրդ դրամ»,- նշեց Տոնոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ