News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Համաձայն եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Սանասարյանի հետ, որ իր դեմ իրականացվող քրեական գործը շինծու է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Կարծում եմ՝ այստեղ կան բազում շերտեր, որոնց մասին ես կարող եմ կռահել։ Իմ խորին համոզմամբ՝ քաղաքական գործընթացներ են գնում, սա ավելի շատ քաղաքական դաշտում է, քան իրավական դաշտում»,–նշեց նա։

Քաղաքագետը Դավիթ Սանասարյանի դեմ գործը համարում է հետհեղափոխական Հայաստանում առաջին քաղաքական գործը.  «Շատ տխուր է, որ հետհեղափոխական Հայաստանում մենք ունենք առաջին քաղաքական գործը, նախորդ գործերը ես չեմ համարում քաղաքական»։

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական վերաձեւումներ են իրականացվում եւ քաղաքական դաշտից հեռացվում են ամենապայծառ դեմքերից մեկը, ավելին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է միանձնյա «փայլել». «Հայաստանում, ցավոք սրտի, պարզվեց, որ հեղափոխություն չի եղել, պայմանական ենք ասում հեղափոխություն։ Սակայն հեղափոխություններին շատ բնորոշ է՝ հեղափոխության զավակներն առաջին հերթին են խժռվում, հետո թերմացքն էլ բարձրանում է վերեւ։ Կարծում եմ՝ հիմա այդ գործընթացն է սկսեվել, սկսել ենք ամենաազնիվ կերպարից։ Ես Սանասարյանին ճանաչում եմ քաղաքական պայքարից, ես տեսել եմ իր քաջություն ու սկզբունքայնությունը, ես չեմ կարծում, որ 10 ամիսների ընթացքում չէր կարող փչանալ, գնալ ինչ–որ կեղտոտ գործարքների, հատկապես եթե որեւէ անձնական շահ չի ունեցել, որը անգամ պաշտոնական հաղորդագրություններից է երեւում։ Իմ կարծիքով ընթանում է քաղաքական վերաձեւման գործընթաց, մեջտեղից հանվում է շատ ազդեցիկ կառույցի ղեկավար, որը ազդեցիկ է նաեւ նրանով, որ անգույն չէ, ինչպես մնացած բոլորը նոր իշխանությունում, 1-2 բացառությամբ։ Բացի այդ, անկախ խաղացող է եւ թիմի անդամ չէ։ Ճիշտ է՝ կուսակցության  անդամ է, բայց ավքեր իշխանությանը մոտ են՝ գիտեն, որ Սանասարյանը թիմի անդամ չի ընկալվում»։

Հայկ Մարտիրոսյանը պնդում է՝ եթե նույնիսկ Սանասարյանը մեղավոր ճանաչվի, ինքը նրա մեղավորությանը չի հավատա. «Այս գործով ստեղծվեց 2 բեւեռ՝ մյուս բեւեռում ԱԱԾ–ն հայըտնվեց, եւ հիմա անգամ իշխանությունից խոսում են, որ կամ մեկը պիտի մնա իշխանական դաշտում, կամ մյուսը։ Կարծում եմ՝ եթե մեղադրող կողմը իմանար, որ այսպիսի խնդիր է դրվելու, սրա մեջ չէր մտնի։ Մյուս կողմից չեմ բացառում, որ ապացույցները ստեղծվեն, քանի որ դրա լուրջ ավանդույթ կա Հայաստանում։ Անգամ եթե Սանասարյանը մեղավոր ճանաչվի, ես չեմ հավատա դրան, քանի որ մի փոքր ավելի եմ տիրապետում պատկերին»։

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Տպել
Ամենաշատ