News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշում կայացվեց քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ սա պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական բժշկական հաստատություններում ստեղծելու ենք փոքրիկ բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված եւ դատապարտված անձինք, որոնց բուժումը հնարավոր չէ իրականացնել դատապարտյալների հիվանդանոցում:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ Երեւանում այդպիսի չորս հաստատություն է լինելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին այս հարցը քննարկվել, հետաձգվել էր եւ հարց էր բարձրացվել, թե հարյուրավոր թափուր աշխատատեղեր ունենալու դեպքում ինչո՞ւ է եւս երեսունը ավելացվում:

«Դուք պարզաբանեցիք, որ կրճատվել է թափուր հաստիքների թիվը»,-ասաց վարչապետը, իսկ Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՔԿՀ-ներում կա արտաքին ծառայության համար 13, իսկ ներքին ծառայության համար 85 թափուր աշխատատեղ: Արտակ Զեյնալյանը նշեց նաեւ, որ ունեն հիսուն բուժաշխատողի թափուր տեղ, սակայն այս հաստիքները եւս պետք է դուրս գան:

«Ունենք երկու տիպի ծառայություն՝ անվտանգության ապահովման եւ պահպանության: Ունենք 61 պահպանության կետ, դրանց առնվազն 4-ը պետք է ավելանան»,-ասաց նա:  Վարչապետն ասաց, որ սա նաեւ հայտարարություն է աշխատանք փնտրողների համար:

«Այսինքն ՔԿ ծառայությունում ունենք մի քանի 100 թափուր հաստիք, ավելացնում ենք եւս 30-ը՞». Փաշինյանը՝ Զեյնալյանին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ