News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.5
RUB
7.52
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրել «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը։

Նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդորւմների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային սարքավորումների` հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ (Արմավիրի մարզ, գ. Մերձավան)։

Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ներդրումների չափը կհասնի 4.9 մլրդ ՀՀ դրամի: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 60-70 նոր աշխատատեղ՝ 200 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

«Արտոնություն ստանալու համար ներկրվող ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ, մաքսատուրքից ազատման գումարը՝ 178 մլն դրամ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ «մենք գնացինք բացեցինք, եւ դա «ֆեյք» բացում էր իրականում չի աշխատում»:

Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ դա «ֆեյք» չի, իրենք լրացուցիչ հարցում են կատարել. «Մի քիչ ուշացել են պլանները, բայց աշխատակիցները վերապատրաստված են, առաջին  խմբաքանակը, որ սպասում է մաքսազերծման, Փոթիի ճանապարհին է: Առաջիկա ամսվա ընթացքում առաջին խմբաքանակը կհավաքվի եւ կիրացվի»:

Փաշինյանի հարցին, որ հայկական հեռուստացույցների արտադրությո՞ւն ենք ունենալու, նախարարն արձագանքեց. «Առաջին փուլում միայն հավաքում ենք ունենալու, իսկ երկրորդ փուլում իրենք որոշակի բաղկացուցիչներ արտադրելու են Հայաստանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համապարփակ է և բազմաոլորտ. Մհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյանը մասնավորապես կարևորել է կապիտալ շուկայի և պետություն-մասնավոր գործընկերության զարգացմանը միտված համատեղ ծրագրերը…
Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու համար ներում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
Մենք բավականին լավ վիճակագրություն ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դինամիկայի առումով․․․
Կառավարությունում քննարկվել են պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր
Կառավարության ղեկավարը կարևորել է պետական մարմինների կողմից բյուջետային կարգապահության ապահովումը․․․
Դոլարը, եվրոն, ռուբլին թանկացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները․․․
Բյուջեն լցնելու և դատարանները թեթևացնելու «նոր» մեթոդ՝ 5000 դրամանոց ակտերի հաշվին. տնտեսագետ
Այս օրենքը «սղացրել» են նրա համար, որ վարչական դատարանի ծանրաբեռնավածությունը թեթևացնեն...
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2020 թվականի պետական բյուջեի մի շարք ցուցանիշներ և կանխատեսումներ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին…