News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չեմ բացառում, որ հենց ես նշանակվեմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։  Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։

Դիտարկմանը, թե օրենսդրությամբ տարիքով ավելի ավագն է նշանակվում այդ պաշտոնին, նա նկատեց, որ եթե առաջարկ է ներկայացվում կոնկրետ տեղակալի, այդ դրույթը չի գործում։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտադի՞ր է դառնալ ՊՎԾ ղեկավար, որին Արգիշտի Քյարամյանը պատասխանեց. «Ես շատ բարձր եմ գնահատում պարոն Սանասարյանի դերը հայ պետակաշինության գործում, շատ հարգում եմ պարոն Սանասարյանին, նա շարունակում է մնալ ՊՎԾ ղեկավար։ Քանի որ նա այս պահին ՊՎԾ ղեկավար է, իսկ մենք՝ աշխատակիցներս շատ մեծ հույս ունենք, որ պարոն Սանասարյանը կվերադառնա եւ կշարունակի ղեկավարել կառույցը, հարցի վերաբերյալ որեւէ բան չեմ կարող ասել»։

Նա վստահեցրեց, որ չի ճանաչում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին։ 

ՊՎԾ–ում իրավիճակը, ՊՎԾ պետի տեղակալի խոսքով, աշխատանքային է. «Բավականին ծրագրեր կան, որ սկսվել են պարոն Սանասարյանի օրոք եւ հաջողությամբ իրականացվում են, սակայն աշխատողների ազատաման դիմումներ գերլու մասին հարցին չեմ կարող պատասխանել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կալանավորված ՊՎԾ վերահսկողական վարչության բաժնի պետ Սավել Ադյանի լիազորությունները ի վերջո դադարեցվելո՞ւ են, քանի որ հայտարավել էր, որ ծառայողական քննությունից հետո կլուծվի այդ հարցը, ՊՎԾ պետի տեղակալն ասաց. «Իրավական տեսանկյունից նախ եթե քրեական գործ կա, որպես կանոն ծառայողական քննությունը կասեցվում է, մյուս կողմից չեմ բացառում, որ պարոն Ադյանը, հաշվի առնելով, որ չի կարողանում ծառայողական պարտականություններ կատարել, ինքը հնարավոր է դիմում գրի»։

Հարցին՝ համաձա՞յն է, որ Դավիթ Սանասարյանի գործը շինծու է, նա նշեց, որ գործի նյութերին ծանոթ չէ, ուստի գնահատական տալ չի կարող, սակայն շեշտեց. «Կարծում եմ, որ պարոն Սանասարյանը բացառիկ հայրենասիրություն դրսեւորած եւ արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձնավորություն է»։

Ավելի վաղ մամուլում գրվել էր, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ամեն գնով փորձում է ՊՎԾ ղեկավար դարձնել Սանասարյանի տեղակալներից՝ Արգիշտի Քյարամյանին։

Տպել
Ամենաշատ