News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մեկնաբանել է Ազգային անվտանգության ծառայության մերկացումը «Արմավիր» ՔԿՀ բանտարկյալների հանցավոր մեքենայությունների մասին։

Հիշեցնենք, որ խոսքը տասնյակ մեքենայությունների մասին է, որոնք կատարվել են այդ քրեակատարողական հիմնարկի բանտարկյալների կողմից (https://news.am/rus/news/508857.html)։

Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարարը մեկնաբանել է ԱԱԾ հայտնաբերած խախտումները։ «Եթե չկա օդափոխման համակարգ խցում եւ ներսում շոգ է, այստեղ առանց որեւէ կոռուպցիայի անհրաժեշտ է բացել կերակրադռների պատուհանները։ Այստեղ ի՞նչ ապօրինի բան կա։ Եթե խցում բանտարկյալ չկա, ի՞նչ տարբերություն՝ խուցը փա՞կ է, թե՞ բաց։ Կամ՝ խցում ինչ-որ բան են այրել ի նշան բողոքի։ Հարկավոր է, չէ՞, բացել պատուհանը, որպեսզի բանտարկյալները չխեղդվեն»,- վրդովվել է Արտակ Զեյնալյանը։

Այն նկատառմանն ի պատասխան, թե խցերը գերծանրաբեռնված են, նախարարը հիշեցրել է, որ արդեն մեկ տարի է՝ իրավիճակը փոխվել է։ «Մենք արդեն մեկ տարի ասում ենք, որ ծանրաբեռնված չեն։ Դուք, ի՞նչ է, մամուլ չե՞ք կարդացել»,- հարցրել է Զեյնալյանը։ Նախարարը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿՀ պետը ազատման դիմում է ներկայացրել։

Բանտարկյալների մոտ արգելված իրերի հայտնաբերման մասին նախարարը նշել է, որ օրենքը չի արգելում բանտարկյալներին ինչ-որ բան փոխանցել միմյանց։ Արգելքը տարածվում է միայն ՔԿՀ աշխատակիցների մասնակցությամբ փոխանցման գործընթացի վրա։ «Հիմա, միջազգային օրենսդրության պահանջներին համապատասխան՝ ավելացել են պատուհանացանցերը։ Մինչ այդ փոքր օղակներով ցանցեր էին, եւ դա գնահատվել է որպես բանտարկյալների իրավունքների խախտում։ Զրահապատ ապակիներ դնել նույնպես չենք կարող, քանի որ շենքում սկզբից եւեթ օդափոխման համակարգ չի անցկացվել։ Բանտարկյալների կողմից միմյանց բան փոխանցելու հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար պետք է մտածել ինչ անել»,- նշել է նախարարը՝ հընթացս տեղեկացնելով, որ օդափոխման համակարգի անցկացումը 800 մլն դրամ կնստի։

Խոսելով  ՔԿՀ խուզարկության ցուցադրված կադրերի մասին՝ նախարարն ասաց, որ ծառայողական հետաքննության արդյունքներով պետք է պարզել, թե արդյոք ընդհանրապես թույլատրվել է օպերատիվ նկարահանում իրականացնել, ինչ գործողություններ են օրինական եղել, եւ ինչ գործողություններ՝ ոչ։ Wi-Fi սարքերի թաքստոցների հայտնաբերման հարցի մասին Զեյնալյանն ասել է, որ նման թաքստոցներ հայտնաբերվում են բոլոր երկրների բանտերում։ Հայաստանում առաջարկում են դնել խլացուցիչներ, որպեսզի ՔԿՀ-ում բջջային հեռախոսները չաշխատեն։ «Մենք ամեն օր հայտնաբերում ենք շատ ավելին, քան հայտնաբերվել է այդ խուզարկության ժամանակ։ Թաքստոցը հաջողվել է բացահայտել մեր հատուկ տեխնիկայի օգնությամբ, այլ ոչ թե խուզարկության»,- հավելել է նախարարը։ Տեղի ունեցածի իրավական գնահատականը Արտակ Զեյնալյանը հրաժարվել է տալ։

«Գողականներ կան։ Չկան խցեր, որոնք չեն խուզարկվում»,- հավաստիացրել է նախարարը։ Ընդ որում՝ նա խոստովանել է, որ սեղանի խաղերը թույլատրված են, բայց թե արդյոք բանտարկյալները փողով են խաղում՝ դրան գրեթե անհնար է հետեւել։ Ընդհանուր առմամբ, ապօրինի իրերի շրջանառությունը եւ մոլախաղերը բացառելը առկա ռեսուրսներով անհնար է, կարծում է Արտակ Զեյնալյանը՝ հիշեցնելով աշխատակիցների ցածր աշխատավարձերն ու կոռուպցիոն ռիսկերը, որոնք խորանում են ցածր աշխատավարձերի պատճառով։ Արդարադատության նախարարությունը մշակել է քրեակատարողական համակարգի կատարելագործման ծրագիր։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 100 մլն եվրո։ Առայժմ նման ֆինանսական միջոցներ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ