News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թիկնապահները սպիրտով մաքրել են աթոռը, որին նա պատրաստվում էր նստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ։ Ականատեսները դա նկարահանել են տեսանյութով, որը հրապարակել է Telegram-ալիք Life Shot-ը, տեղեկացնում է Lenta-ն։

Կադրում մուգ բաճկոնով տղամարդը անձեռոցիկով մաքրում է աթոռի թիկնակները, ոտքերն ու նստելատեղը։ Հրապարակման հեղինակները ենթադրել են, որ անձեռոցիկը սպիրտով էր, եւ դրանով վարակազերծել են աթոռի մակերեսը։

Կիմ Չեն Ընի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունեցել Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի ուսանողական քաղաքում (Ռուսկի կղզի)։ Սա Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաջին այցն է Ռուսաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ