News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը անկեղծ մարդ է, վարում է ազատ բանավեճ, հետաքրքիր եւ բովանդակալից զրուցակից է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հյուսիսկորեացի առաջնորդի հետ բանակցություններից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Կիմ Չեն Ընը բավականին անկեղծ մարդ է, օրակարգում եղած բոլոր հարցերով ազատ բանավեճ է վարում՝ թե՛ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, թե՛ այն հարցերով, որոնք կապված են պատժամիջոցներին, ՄԱԿ-ին, ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններին, իհարկե՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գլխավոր թեմային»,- լրագրողներին ասել է Պուտինը:

Նա նշել է, որ Կիմ Չեն Ընի հետ անչափ մանրամասն է խոսել՝ անդրադառնալով այս բոլոր խնդիրների տարբեր լողմերին:

«Կարող եմ հաստատել, որ նա բավականին հետաքրքիր, բովանդակալից զրուցակից է»,- հավելել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ