Ապրիլի 25-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Մ17 Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհը միակողմանի փակվել է:
Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: