News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեր խմբակցությունը դեմ է ցեմենտի ներմուծման համար մաքսատուրքի սահմանման մասին օրինագծին: Այս մասին ապրիլի 25-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով «Արարատցեմենտ» ընկերության շուրջ իրավիճակի բանավեճերը, որի սեփականատերն է «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ այս քայլը կարող է հանգեցնել Հայաստանում շինարարական ծախսերի աճի, եւ ըստ էության՝ շուկայի ազատականացման հարցում լուրջ խնդիր դառնալ: «Սա ավարտուն օրինագիծ չէ՝ զուրկ խորը քննարկումներից: Մենք առաջարկեցինք լայն բանավեճ կազմակերպել, այնուհետեւ նաեւ նոր հարցեր առաջադրել»,- պարզաբանեց Մարուքյանը: Նրա կարծիքվ՝ գոյություն ունի նաեւ այս օրինագծի հետ կապված շահերի խնդիր:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն 1-ին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով տոննայի դիմաց 22 հազար դրամ մաքսատուրք է սահմանվում Իրանից եւ այլ երկրներից ներմուծվող ցեմենտի համար: Սակայն այն չի գոհացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներին, որոնք պահանջել են մաքսատուրք սահմանել նաեւ կլինկերի ներկրման համար: Այս առաջարկն, իր հերթին, հարուցել է իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների դժգոհությունը, որոնք դրա մեջ նկատել են շուկայի մենաշնորհման ակնառու փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
Ամենաշատ