News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանել, մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն երկրի տնտեսական, այլեւ քաղաքական կյանքում։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատեց Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագիծը: Մեկ տոննա ցեմենտի դիմաց ներմուծողը կվճարի 22 հազար դրամ տուրք:

Ըստ կառավարության՝ այսպիսով պաշտպանում են տեղական արտադրողի շահերը, քանի որ Իրանից ներկրվող ցեմենտը մի քանի անգամ էժան է տեղական արտադրանքից:

Այս նախագիծը բուռն քննարկեցին հատկապես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: ԲՀԿ-ականները կողմնակից են տուրք սահմանելուն, բայց պահանջում են տուրք սահմանել նաև Իրանից ներկրվող կլինկերի վրա: Կլինկերը ցեմենտի պատրաստման համար օգտագործվող թրծված խառնուրդ է, որի ինքնարժեքը ցեմենտից շատ ավելի ցածր է՝ մեկ տոննայի արժեքը 9-13 դոլար է: Որոշ հավելումներով այն լիարժեք ցեմենտ է դառնում։

«Արարատցմենտին» լավություն է արվել՝ մյուսների շահերն անտեսելով

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր կրկին անդրադարձավ այդ թեմային, նշելով, որ թե մամուլի հրապարակումներում, թե առանձին հարցազրույցներում շրջանառվում է այսպիսի մի միտք, որ հանձնաժողովը կլինկերի պետական տուրքը հանել է, եւ այնպիսի տպավորություն է, որ ցեմենտի նկատմամբ պետական տուրք էր գործում ու մենք որոշել ենք այն վերացնել։

«Ցեմենտի հումքի նկատմամբ այս պահին պետական տուրք չկա, կառավարությունն իր նախագծով առաջարկում էր երկուսի նկատմամբ պետական տուրք սահմանել։ Մենք ասում ենք, քանի որ հստակ հիմնավորում չենք լսել ու դրա ազդեցության գնահատականները, ոչ նպատակահարմար ենք համարում ցեմենտի հումքի վրա պետք տուրք կիրառելը։ Եթե կներկայացվեն պատշաճ հիմնավորումներ, նախ պետք է որոշում կայացնենք պետտուրք լինելու է, թե՝ ոչ, եւ եթե սահմանվի պետտուրք պետք է որոշենք որքան է լինելու։ Իսկ դրա համար մեզ պետք է իմանալ ցեմենտի իրական ինքնարժեքը։ Այս պահին հիմքեր ունենք մտածելու, որ ցեմենտի ինքնարժեքը բավականին ուռճացված է»,– ասաց նա։

Թունյանը նշեց, որ այդ հարցով առաջիկայում կձեւավորվի աշխատանքային խումք, որը կուսումնասիրի հարցը, քննարկումներին կմասնակցեն նաեւ շինարարական ընկերություններ, տնտեսագետներ, աուդոիտորներ։

«Այդ ընկերությունը 2016թ. մայիսին արդեն մեկ անգամ կառավարության բարեհաճությունից օգտվել է, եւ ԱԺ–ում օրենքի տեսքով նրանց զիջվել է մոտավորապես 505 մլն դրամի հարկեր ու տույժեր։ Այսինքն մեկ անգամ իրենց լավություն արվել է։ Հիմա չենք կարող ամեն անգամ մեկ ընկերությանը լավություն անել՝ մյուսների շահերը անտեսելով, ոչ էլ ուզում ենք ինչ–որ մեկին վատություն անել, ոչ էլ որեւէ մեկի դեմ է այս ամեն ինչն ուղղված։ Մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության շահերով։ Խոսքը «Արարատցեմենտի» մասին է»,– ասաց Թունյանը։

ԲՀԿ–ի պատասխանը չուշացավ. «Իմ քայլի» պատմավորները ֆենոմենալ չիմացություն են դրսեւորում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հայտարարությանը, թե 2016 թվականին «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է հարկերից եւ տույժերից 500 միլիոն դրամի չափով:

Իվետա Տոնոյանը, մասնավորապես, գրել է. «Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար աչքի են ընկնում տարբեր ոլորտների վերաբերյալ ֆենոմենալ չիմացության դրսեւորումներով՝ վաղուց արդեն օրինաչափ է դարձել, սակայն այն, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարող է մի քանի տասնյակ լրագրողների ներկայությամբ ակնհայտ սուտ տեղեկություն տրամադրել եւ դեմքի լուրջ արտահայտությամբ հիմնավորել իր սուտը՝ դա արդեն նորամուծություն է: Բաբկեն Թունյանը քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց, թե 2016 թվականի մայիսի 16-ին ԱԺ-ն օրենք է ընդունել, համաձայն որի

«Արարատցեմենտ» գործարանն ազատվել է 500 միլիոն դրամի սահմաններում հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերի վճարման պարտավորությունից: Բաբկեն Թունյանի խոսքով՝ այդ օրենքով 500 միլիոն դրամի արտոնություն է տրվել «Արարատցեմենտ» գործարանին: Սակայն կա՛մ Բաբկեն Թունյանը ակնհայտորեն եւ միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած տնտեսական ոլորտի օրենսդրությանը, քանի որ իր մատնանշած այդ օրենքի համաձայն 500 միլիոն դրամի արտոնությունը տրվել է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին: Ես իհարկե՛ հասկանում եմ «Արարատցեմենտ» գործարանի եւ Գագիկ Ծառուկյանի անունը բոլոր հնարավոր եւ անհնարին դեպքերում շահարկելու որոշ գործիչների շարունակական ցանկությունը, սակայն գոնե նման հրապարակային հայտարարություններից առաջ հարկ համարեք եւ ծանոթացեք ձեր ոլորտի օրենսդրությանը: Այլապես տասնյակ լրատվամիջոցներին բացարձակ սուտ տեղեկություններ հաղորդելու գործելաոճը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ: Սա՛ կարող եք համարել բարեկամական եւ գործընկերային խորհուրդ»:

ԲՀԿ ճիշտ էր «Իմ քայլը»՝ սխալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Facebook սոցիալական ցանցում գրառում կատարեց, նշելով, որ սխալվել է։

«Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեցի, որ 2016 թվականին «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է հարկերից եւ տուժերից 500 միլիոն դրամի չափով։ Ուզում եմ ասել, որ սխալվել եմ՝ խոսքը վերաբերում է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին: Հայցում եմ գործընկերներիս եւ լրագրողների ներողամտությունը եւ հուսով եմ այս վրիպման մեջ դիտավորություն չեն փնտրի»,– գրել է Թունյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ