News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իբր մեր հարաբերություններն անամպ էին, հիմա էլ լրացուցիչ խնդիրներ ենք ստեղծում։ Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաընկերությունների ծրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտության մասին կարծիքը։

Նրա խոսքով՝ չի կարելի այդպես վարվել ռուսական հեռուստաալիքների հետ։ «Սկզբի համար նշենք, որ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանից ոչ մի քարոզչության չեն տրվում։ Մենք այնքան ազատ մամուլ ունենք, տեղեկատվության այնքան աղբյուրներ կան, որ անգամ եթե ենթադրենք էլ, թե այնտեղ ինչ-որ քարոզչություն կա, ապա դա ոչ մի կերպ մեզ վրա չի ազդում։ Մենք նման խնդիր չունենք»,- ընդգծել է պատգամավորը։

Ընդ որում՝ նա նշել է, որ նման քննարկումները կարող են վատթարացնել Հայաստանի եւ Ռուսաստանի առանց այդ էլ ոչ հեշտ հարաբերությունները։

«Դա պարզապես խայտառակություն կլինի։ Իսկ ինչ վերաբերում է մեր հասցեին հնչող քննադատությանը, ապա պետք է նշել, որ CNN հեռուստաալիքով էլ են լինում ռեպորտաժներ, որոնք մեր սրտին կարող են դուր չգալ։ Ասենք՝ թուրքերը պնդում են, որ այդ մենք ենք իրենց հանդեպ ցեղասպանություն իրականացրել, կամ եթեր մի ինչ-որ տեսագրություն են բաց թողնում Խոջալուի մասին։ Եվ ի՞նչ, մենք պետք է դրանից հետո արգելե՞նք CNN-ն ու BBC-ն։ Մենք ինքնիշխան երկիր ենք, եւ նրանք նույնպես։ Մենք մեր հեռուստաալիքներն ունենք, իրենք՝ իրենցը։ Ինչպես իրենք չեն կարող ցուցում տալ մեր հեռուստաալիքներին, թե ինչը պետք է ցույց տալ, ինչը՝ ոչ, այնպես էլ մենք։ Սա ի՞նչ հարց է»,- վրդովվել է Մարուքյանը։

Լրագրողների հարցին, թե արդյոք նա միջամտություն չի տեսնում Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործի ընթացքի մի շարք ռեպորտաժների թողարկման հետ կապված, խմբակցության ղեկավարը ժխտողական պատասխան է տվել։ «Ես այնտեղ ոչ մի աջակցություն Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսնում։ Նրանք ընդամենը ցույց են տվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հարցազրույցները։ Դա նորմալ է, ցանկացած մարդու, որի հանդեպ քրեական գործ է հարուցված, փաստաբան կպնդի, որ գործը սարքված է, իսկ իր պաշտպանյալը մեղավոր չէ»,- պարզաբանել է Էդմոն Մարուքյանը։

Ավելին, նա նաեւ կարծիք է հայտնել, որ որոշ շահագրգռված խմբեր փորձում են վերջնականապես փչացնել առանց այդ էլ բարդ հայ-ռուսական հարաբերությունները։

Նշենք, որ օրերս «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ ռուսական հեռուստաալիքները հանրապետությունում իբր վերահեռարձակվում են ի հաշիվ հարկատուների, այն դեպքում, երբ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը, օրինակ, ամեն տարի հայկական կողմից «կոճկում» է բավական կլոր գումար «Ռոսիա ՌՏՌ» եւ «Կուլտուրա» ալիքները ազգային հաճախականությունում ցուցադրելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ