News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ես ուզում եմ հասկանալ՝ երկրում Ազգային անվտանգության ծառայությունն ուրիշ բան չունի՞ անելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը։

«Ինչպես կարելի է էդ կառույցին վերին իշխանության կողմից անընդհատ դնել ինչ–որ գործերի վրա, կոռուպցիա՞ն է ԱԱԾ–ի խնդիրը։ Ազգային անվտանգության մարմինները ամբողջ աշխարհում բառացի զբաղվում են անվտանգությամբ։ Այսօր Հայաստանը կիբեռանվտանգության խնդիր ունի, զրոյական մակարդակի վրա է։ ԱԱԾ–ն ՀՔԾ պետի հետ խոսում է բաց հեռախոսակապով ռոումինգի միջոցով, այսինքն՝ ոչ միայն Հայաստանից կարող էին լել, այլ նաեւ աշխարհի ցանկացած երկրի հատուկ ծառայությունները կարող էին լսել։ Մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, նաեւ հետախուզության եւ հակահետախուզության։ Լավ, ես ուզում եմ հասկանալ՝ մենք հետախուզություն իրականացնո՞ւմ ենք։ Լսե՞լ եք ինչ–որ գործողություններ արվեն»,–նշեց նա։

Քաղաքագետի համար անհասկանալի է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բռնակալ էին հռչակել եւ մերժում էին, սակայն որեւէ մեղադրանք չի առաջադրվել, ու նա առայժմ ազատության մեջ է։

Նրա համոզմամբ՝ կադրային քաղաքականությունը պետք է փոխվի, պետք է գան մարդիկ, որոնք Վահան Փափազյանի, Վարդան Օսկանյանի եւ Էդիկ Նալբանդյանի մտածողությունը չունեն, որոնք Լեւոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գիծը չեն շարունակում արտաքին քաղաքականության ոլորտում. «Պիտի գան մարդիկ, որոնք հստակ պատկերացում ունեն՝ ինչ է ազգայինը, ինչ է պետությունը։ Դրսի երկրների դեսպանատներում կան ԱԳՆ աշխատակիցներ, որոնք պատկերացում չունեն այդ երկրի ներքին քաղաքականությունից։ Աշխատում են դեսպանատանը, իրենց համարում են դիվանագետ, մուտք ունեն սենատորների մոտ։ Լավ փողկապ կրելը, լավ կեցվածք ընդունելը համարում են դիվանագիտություն։ Մենք դիվանագիտական միտք չունենք»։

Հայկ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ գործադիրում և խորհրդարանում առաջին գծում որակյալ կադրերը չեն. «Նիկոլ Փաշինյանը նախընտրում է պահել Սերժ Սարգսյանի ժամանակվա սահամանադրությունը, որով պաշտոններ չեն կարող զբաղեցնել երկքաղաքացիները, արտասահմանցիները։ Ամբողջ իշխանությունը եւ խորհրդարանում առաջին գծում որակյալ կադրերը չեն, միայն մեկ հոգի։ Կառավարությունում են քայլիչներ, քծնողներ, ապազգային դեմքեր, պացիֆիստամոլներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ